Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Ինչպես բարելավել դեմքի գույնը. 1in.am

Ինչպես բարելավել դեմքի գույնը. 1in.am

Բոլոր կանայք միշտ ցանկանում են կատարյալ տեսք ունենալ և դրա համար պատրաստ են ծախսել և՛ ժամանակ, և՛ գումարներ։ Սակայն շատ հաճախ դեմքի վրա առաջանում են լայն ծակոտիներ, կնճիռներ, ինչպես նաև՝ դեմքի տհաճ գույն։ Դեմքը դառնում է չափից շատ գունատ կամ հողագույն երանգներ ստանում, կարծես ծերության կամ հոգնածության նշաններ լինեն։ Իսկ ինչպես կարելի է բարելավել դեմքի գույնը, ներկայացնում է ladyhealt.com-ը:

Առաջին հերթին պետք է դեմքը լվանալ սառը ջրով։ Այնուհետև հարկավոր է սառույցով (ավելի նախընտրելի է սառեցված թուրմեր) մաքրել մաշկը, ինչից հետո անհրաժեշտ է սնուցող կամ խոնավեցնող քսուկ օգտագործել։ Սակայն հենց այստեղ կա մի գաղտնիք, որն էլ ցանկանում ենք բացահայտել։ Քսուկի մեջ պետք է չորս կաթիլ կիտրոնի (կամ նարնջի) հյութ ավելացնել։ Այսինքն՝ հարկավոր է որոշակի քանակությամբ նրբաքսուկը լցնել ձեռքի ափի մեջ, ավելացնել չորս կաթիլ կիտրոնի հյութ և մերսող շարժումներով քսել դեմքին։

Կիտրոնի 4-5 կաթիլից ավելի չի կարելի օգտագործել, քանի որ կարող է ցան (եթե զգայուն է մաշկը) կամ ալերգիա առաջացնի։ Բացի այդ, խանութից գնված կիտրոնի հյութը ոչ մի ազդեցություն չի ունենա. պետք է թարմ քամած հյութ օգտագործել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. hozn.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ